Քաղաքական 19:52 23/08/2010

Փոխշահավետ պրագմատիկ համաձայնություն` ո'չ ավել, ո'չ պակաս

Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցը դեռևս օգոստոսի սկզբից դարձավ Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման: Ակնկալվում է, որ քննարկումների ինտենսիվությունը չի մարի նաև այցելությունից հետո:

Գաղտնիք չէ, որ ՌԴ նախագահի պետական այցի ընթացքում առանցքային իրադարձությունը Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին թիվ 5 արձանագրության ստորագրումն էր: Սա այցից առաջ կարևորում էին հայկական ու ռուսական փորձագիտական շրջանակները: Այն հաստատվեց նաև պաշտոնապես, երբ համատեղ մամլո ասուլիսում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը հատուկ կարևորություն տվեցին այդ փաստաթղթին: Իրադարձության կարևորությամբ է պայմանավորված նաև հանրային հետաքրքրությունը:

Թեև դեռևս հուլիսի վերջին փաստաթղթի բովանդակությունը հայտնի էր, այնուամենայնիվ, շուրջ մեկ ամիս տարաբնույթ կանխատեսումներ, կարծիքներ, մեկնաբանություններ ու հարցադրումներ էին շրջանառվում` արձանագրության, դրանով նախատեսված փոփոխությունների, այդ փոփոխությունների ազդեցության ու հեռանկարների մասին: Իրենց հրապարակային ելույթներում նախագահները հստակ պարզաբանումներ տվեցին, դրանից սակայն հարցադրումների թեժությունը չմարեց:

Դմիտրի Մեդվեևը Հայաստանում եղած ժամանակ մի քանի անգամ նշեց, որ ՀԱՊԿ-ը և, գլխավորապես` Ռուսաստանը, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության, հավասարակշռության և կայունության ապահովման անհրաժեշտ ու անփոխարինելի գործոն է:

Այս իրողությունը, կարծես թե, ոչ ոք չի վիճարկում: Եթե այդպես է, կնշանակի, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ անվտանգության ապահովման համար ստիպված ենք պայմանավորվածությունների գալ անվտանգության դոնորի, տվյալ դեպքում` Ռուսաստանի հետ: «Պայմանավորվածությունների գալ»` նշանակում է փոխադարձ ձեռնտու այնպիսի պայմանների ապահովում, որոնց պարագայում բավարարված կլինեն երկու կողմերն էլ:

Կոնկրետ այս պարագայում` երկուստեք ձեռքբերումներն ակնհայտ են. Ռուսաստանը երկարաժամկետ հատվածում երաշխավորված ներկայություն է ստանում Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը` անվտանգության հովանոցը տարածում է պետական ողջ սահմանի երկայնքով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ ստորագրված փաստաթղթով ընդլայնվում է ռուսական ռազմակայանի «աշխարհագրական ու ռազմավարական պատասխանատվությունը»: Նախագահի ներկայացմամբ` դրանով է պայմանավորված 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրի 3-րդ հոդվածից այն դրույթի դուրս բերումը, որով սահմանվում էր, որ ՌԴ ռազմակայանը Հայաստանի անվտանգությունն ապահովում է նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններում:

Հիշեցնենք, որ «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններ» ասվածը վերաբերում է Հայաստանի` Թուրքիայի ու Իրանի հետ ունեցած սահմաններին, մինչդեռ պայմանագրի գործողությունը Վրաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած սահմանների վրա չէր տարածվում: Այժմ այդ արգելքը հանված է, և սահմանվել է, որ ՌԴ ռազմակայանը պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունն ընդհանրապես: Կարծում ենք, «աշխարհագրական պատասխանատվության» առումով ամեն ինչ առավել քան հստակ է, և լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա:

Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի մատնանշած մյուս տարրին` «ռազմավարական պատասխանատվությանը», ապա սա նախորդի տրամաբանական շարունակությունն է: Բանն այն է, որ հայտնի պատճառներով Հայաստանը` ԼՂՀ հետ միասին հայտնվել է պոտեցնիալ ագրեսիայի օբյեկտի դերում: Ո'չ Թուրքիան, ո'չ Ադրբեջանը դա երբեք չեն թաքցրել, իսկ ՌԴ նախագահի այցելությունից մի քանի օր առաջ հայտարարեցին Նախիջևանում թուրքական ռազմակայան հիմնելու ու Հայաստանի վրա ճնշում բանեցնելու մասին:

Սա նշանակում է, որ նման զարգացումների դեպքում Հայաստան-Նախիջևան սահամանը դե ֆակտո վեր է ածվելու հայ-թուրքականի, բայց` նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ռուսական ռազմակայանը` գործող պայմանագրի համաձայն, չի կարող ռազմավարական հավասարակշռություն ապահովել, քանի որ «թուրքական» սահմանի մի զգալի հատված դուրս է մնալու տեսադաշտից: Փաստաթղթի խմբագրումն այս անցքը փակում է և կանխում հավասարակշռության խախտման այդ հնարավորությունը:

Իսկ ի՞նչ է ստանում ռուսական կողմն այս ամենի դիմաց: Խնդիրն, իրականում, բարդ չէ: Այդ երկիրը Կովկասյան (կամ արևմտյան տերմինաբանությամբ` Սևծովյան-Կասպիական) տարածաշրջանում երկարաժամկետ ռազմավարական պլաններ ունի և փորձում է իրագործել դրանք. մինչև 2042 թվականը երկարացվեց Սևաստոպոլում (Ուկրաինա) ռուսական Սևծովյան նավատորմի տեղակայման պայմանագիրը, ընդունվել ու իրականացվում է Կասպիական տորմիղի վերազինման ու արդիականացման ծրագիր, Կովկասյան ուղղությամբ կառուցվում է ՀՕՊ նոր համակարգ և այլն: Ակնհայտ է, որ Գյումրիի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը ևս այս երկարաժամկետ ծրագրի մասն է:

Բնականաբար, հարց կառաջանա, թե Հայաստանն ի՞նչ կապ ունի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության խնդրի ու դրա լուծման հետ: Այս դեպքում էլ պատասխանն ակնհայտ է:

Հայաստանի նախաձեռնած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ցույց տվեց, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքում` ընդհանրապես, միջպետական հարաբերություններում դոմինանտ են լինելու ոչ թե համագործակցությունն ու երկխոսությունը, այլ` մրցակցությունն ու բաժանարար գծերը:

Հայ-թուրքական ձախողված գործընթացը ցույց տվեց, որ տարածաշրջանում «խնդիրների լուծում` համագործակցության միջոցով» բանաձևն առայժմ կիրառելի չէ, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի էլիտաների վարքը վկայեց, որ սեփական շահի իրացում ասելով, գոնե առաջիկա տասնամյակների ընթացքում, այդ երկրներում հասկանում և հասկանալու են Հայաստանի կապիտուլյացիա:
Նման պայմաններում այլ վարքագիծ, քան մրցավազքին ու սեփական անվտանգության մակարդակի բարձրացումն է, Հայաստանը չպետք է ունենա: Իսկ այդ հարցում, Ռուսաստանից բացի, այլ գործընկեր Հայաստանը չունի և առաջիկա 50 տարիներին չի էլ ունենա:

Վերը ասվածը թույլ է տալիս նկատել, որ Հայաստանում առաջ եկած էյֆորիկ տրամադրությունները արդարացված չեն: «Ռուսաստանը մեզ կպաշտպանի թուրքից»: Սա իրականության հուզական-զգացմունքային բանաձևում է: Իրականությունն այն է, որ մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք և' թուրքից, և' ամերիկացուց, և' մնացած բոլորից: Բայց դա չի նշանակում, որ շահերի համընկման դեպքում մենք չպետք է դրական գործոնները ծառայեցնենք ի նպաստ մեզ: Դրա համար առկա իրողությունները նախ պետք է ճիշտ գնահատել:

Այսպես` ակնկալել, որ ռուս զինվորները ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի դեպքում պետք է մեկնեն Արցախ ու կռվեն Ադրբեջանի դեմ, իհարկե, սխալ է և անտեղի: Նաև` անհավանական: Բայց եթե Ռուսաստանը պարտավորվում է Հայաստանին զերծ պահել ագրեսիայից, իսկ սահմաններն` անձեռնմխելի, այդ դեպքում Հայաստանն արցախահայությանն օժանդակելու հսկայական ռեսուրսներ է խնայում` չհաշված արձանագրությամբ հայկական զինված ուժերի սպառազինությունն արդիականացնելու պարտավորությունը:

Իսկ մարդկային ու նյութական ռեսուրսների արդյունավետ կիրառման դեպքում` Ադրբեջանի որևէ ոտնձգություն հաջողություն ունենալ չի կարող:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}