Հայաստանը ցորեն կներկրի Իրանից
«Հաշվի առնելով Իրանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ենթադրվում է, որ երկու երկրները կկարողանան համագործակցել ցորենի արտահանման և ներմուծման բնագավառում»,-իրանական «ԻՌԻՆՆ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Հայաստանի սպառողների պաշտպանության կազմակերպության նախագահը:
«Հայաստանը տարեկան շուրջ 700 տոննա ցորեն է սպառում, որի միայն 200 տոննան է տեղում արտադրվում: Ռուսաստանում ցորենի արտահանման արգելքի սահմանումից հետո, Իրանից ցորեն ներկրելու գործում պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, Իրանն այս տարի ցորենի արտադրության բնագավառում աճ է արձանագրել, որը կկազմի մոտ 2.5 միլիոն տոննա»,-նշել է հայաստանցի պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա