Պարզվել է, թե ինչից էին թունավորվել «Գեղամա» ռեստորանում
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները դեռևս շարունակվում են: «Գեղամա» ռեստորանում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի շարք նմուշներից անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ և էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ, ինչով և պայմանավորված էր սննդային թունավորումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի: Օգոստոսի 21-ի դրությամբ բոլոր հիվանդները առողջացմամբ դուրս են գրվել:
Իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան