«Մանկական Նոր Ալիք»-2010-ում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են առաջին և երրորդ տեղերը
«Մանկական Նոր Ալիք» երիտասարդ կատարողների երաժշտական միջազգային մրցույթում 13-15 տարիքային խմբում Հայաստանը ներկայացնող «Ռազմիկը և ընկերները» երաժշտական համույթը գրավել է առաջին տեղը, իսկ 8-12 տարեկանների խմբում, կրկին Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը («VOV 1» բեմական անվամբ)` երրորդ տեղը:
«Ռազմիկը և ընկերները» երաժշտական համույթը առաջին տեղը կիսել է ուկրաինացի Վիկտորիա Պետրիկի հետ, իսկ նրա քույրը` Անաստասիա Պետրիկը, հաղթող է ճանաչվել 8-12 տարեկանների խմբում:
Մրցույթի ժամանակ «Ռազմիկը և ընկերները» համույթը հանդես է եկել երկու երգով` Մայքլ Ջեքսոնի «Black or white» և խմբի մեներգիչ Ռազմիկ Աղաջանյանի հեղինակային երգով:
Հիշեցնենք, որ «Մանկական Նոր ալիք»-2010-ը մեկնարկել էր Ղրիմի մանկական «Արտեկ» ճամբարում օգոստոսի 20-ին ու ավարտվել նախօրեին: Մրցույթի կազմկոմիտեն, ընդհանուր առմամբ, ստացել էր 5000 հայտ, բայց եզրափակիչ փուլ անցել էին միայն 15 կատարող 9 երկրից:
Մրցույթին մասնակցել է երկու տարքային խումբ` 8-12 և 13-15:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները