Ահմադ Վահիդի. Իրանի սահմանները Կասպից ծովում կատարելապես պաշտպանված են
Իրանի սահմանները Կասպից ծովում կատարելապես պաշտպանված են և այդ ուղղությամբ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ են ձեռնարկված, նոր սերնդի հրթիռանետ նավերի արտադրության հոսքագծի բացման արարողության ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Այդ մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
«Որոշ ուժեր ցանկանում են ռազմականացնել Կասպից ծովը, սակայն Իրանը կասպյան տարածաշրջանի ապառազմականացման գործում հաստատակամ է»,-նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Նշենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան 5 հանրապետությունների` Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի միջև առկա են որոշակի տարաձայնություններ: