Ադրբեջանում և Թուրքիայում սովորող իրանցի ուսանողները հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում են
Ադրբեջանի և Թուրքիայի համալսարանների դասախոսները այդ երկրներում սովորող իրանցի ուսանողների վերլուծական աշխատանքները տրամադրում են հետախուզական ծառայություններին: Այդ մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
«Ադրբեջանում և Թուրքիայում գործող այլ երկրների հետախուզական ծառայությունները ակտիվ համագործակցում են ադրբեջանցի և թուրք դասախոսների հետ: Վերջիններս իրանցի ուսանողներին հանձնարարում են տարբեր թեմաներով կատարել վերլուծական աշխատանքներ, այնուհետև դրանք, որպես տեղեկատվության աղբյուր, փոխանցում են հետախուզական ծառայություններին»,-գրում է իրանական կայքը: