Կինոփառատոն Թուրքիայում, մրցանակն էլ` «Ոսկե Ծիրան». Երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը ոչ մի կապ չունի
«Միլլիեթ» թերթի օգոստոսի 20-ի համարում հոդված է տպագրվել այն մասին, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում անց է կացվելու Մալաթիայի 1-ին միջազգային կինոփառատոնը և որի գլխավոր մրցանակը կոչվելու է «Ոսկե Ծիրան»: Վերջում հոդվածագիրը հիշեցնում է, որ 2004 թվականից Երևանում արդեն անց է կացվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն:
Երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրինությունն այս առթիվ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ «Երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը ոչ մի կապ չունի վերը նշված միջոցառման հետ; դատական կարգով անվանումը օգտագործելու վիճարկման հարցը մեր կողմից կքննարկվի լիակատար և վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո»:
Panorama.am-ը ցանկացավ ավելի մանրամասն իմանալ, թե կոնկրետ ի՞նչ քայլերի է դիմելու երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրինությունը, սակայն փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն ասաց, որ այս պահին բացի հայտարարության մեջ նշվածից, որևէ այլ մեկնաբանություններ չի կարող անել, մինչև լիարժեքորեն չտիրապետի տեղեկատվությանը:
Նախորդող հրապարակում` «Ոսկե Ծիրան» կինոփառատոն Թուրքիայու՞մ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին