Վան Գոգի կտավը եգիպտական թանգարանից գողացել են երկրորդ անգամ
Կահիրեի թանգարաններից մեկից գողացել են Վինսենտ Վան Գոգի «Կակաչներ» («Ծաղիկներ ծաղկամանում») կտավը: Փորձագետները կորուստը գնահատում են 50-55 միլիոն դոլար: Տեղական մամուլն այս գողությունը որակում է որպես դարի կողոպուտ:
Օրը ցերեկով կողոպտիչները կտավը հանել են շրջանակից ու դուրս տարել: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, գողության հանգամանքները բավականին հանելուկային են. այդ օրը թանգարան բավականին քիչ մարդ է այցելել` 8-10 հոգի: Նրանց մեջ եղել են նաև երկու ռուս: Բոլորը հարցաքննվել են, բայց դեռևս կտավը չի հայտնաբերվել:
Նշվում է, որ այդ նույն կտավը գողացել են նաև 1978 թ.: Այն հայտնաբերվել է երկու տարի անց Քուվեյթում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները