«Մանկական Նոր Ալիք»-ում հաղթանակած տղաները մասնակցելու են նաև «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին
Հայաստանը «Մանկական Նոր Ալիք» երիտասարդ կատարողների երաժշտական միջազգային մրցույթում ներկայացրած ու առաջին հորիզոնական նվաճած «Ռազմիկ և ընկերները» երաժշտական համույթն պատարաստվում է մասնակցել նաև «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին։ Նրանք ներկայացնելու են խմբի մեներգիչ Ռազմիկ Աղաջանյանի գրած երգը` «Որ լինի»։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռազմիկն ասաց, որ երգը պատմում է երազանքների մասին. «Երգը երազանք է, խնդրանք, պահանջ: Մենք դիմում ենք աշխարհի նախագահին, որ աշխարհում տիրի խաղաղություն»:
Ռազմիկը հուսով է, որ մրցույթում հաջողությունների կհասնի ու իր երգը կընդունվի հանդիսատեսի կողմից:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2010» տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 20-ին, իսկ մինչև այդ Հայաստանը պատրաստվում է ընտրել իր ներկայացուցչին: Սեպտեմբերի 5-ին պարզ կլինի նրա անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին