Իրանը փորձարկեց երրորդ սերնդի «Ֆաթեհ 110» հրթիռը
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանը հաջողությամբ փորձարկել է երրորդ սերնդի «Ֆաթեհ 110» հրթիռը: Այդ մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Ֆաթեհ 110» հրթիռը Իրանի ԶՈՒ կարճ տարածությամբ թռչող հրթիռներից է, որն ունի հարվածի գերազանց ճշտություն:
Հիշեցնենք, որ օրերս Իրանում փորձարկվեց իրանական արտադրության նոր սերնդի «ցամաքից-ցամաք» «Ղիամ 1» հրթիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ