Իրանի քաղաքացիները դժգոհում են ադրբեջանցի մաքսայիններից
Ադրբեջանի Ասթարայի մաքսատան աշխատակիցները շարունակում են խոչընդոտներ ստեղծել և կոպիտ վերաբերմունքի արժանացնել Իրանի քաղաքացիներին, ովքեր տարբեր նպատակներով ցանկանում են անցնել իրանա-ադրբեջանական սահմանը: Այդ մասին հայտնում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` ադրբեջանցի մաքսայինները խնդիրներ են առաջացնում նաև իրենց քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել Իրան:
Նշենք, որ վերջերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը ևս անդրադարձել էր Ադրբեջանի մաքսատներում տիրող վիճակին, տեղեկացնելով, որ ադրբեջանցի մաքսային ծառայողները Իրանի քաղաքացիներից կաշառք են պահանջում` արժանացնելով նվաստացուցիչ վերաբերմունքի, իսկ պետավտոտեսուչները` տարբեր պատրվակներով իրանցիներին տուգանում են մի քանի հարյուր դոլարով: