«Մանկական Նոր Ալիք». Հաղթանակի «արդարացի» կիսում
Հայաստանը «Մանկական Նոր Ալիք» երիտասարդ կատարողների երաժշտական միջազգային մրցույթում ներկայացնող «Ռազմիկ և ընկերները» երաժշտական համույթը, ով գրավել է առաջին տեղը 13-15 տարեկանների խմբում, իրենց հաղթանակը կիսելով ուկրաինուհի Վիկտորիա Պետրիկի հետ, համարում են արդարացի:
«Ինձ հարցրեցին` ուզում ես միայն դուք լինեք առաջին տեղում, ես ասեցի` ոչ` կուզեմ կիսվեմ Վիկտորիա Պետրիկի հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմիկ Աղաջանյանը:
Նա ասաց, որ իհարկե, բեմ դուրս գալուց առաջ իրենց մոտ հուզմունք եղել է, բայց իրենց ներկայացրած երկու երգն էլ (Մայքլ Ջեքսոնի «Black & White» և Ֆրեդի Մերկուրիի «We will rock you») հանդիսատեսի կողմից բուռն ծափահարությունների է արժանացել, իսկ ժյուրիի կողմից` ամենաբարձր միավորների:
«Ռազմիկը և ընկերները» խումբը ձևավորվել է մեկ տարի առաջ։ Խմբի կազմում հանդես են գալիս Ռազմիկ Աղաջանյանը, Ռոբերտը՝ բաս կիթար, Ստեփանը՝ սոլո կիթառ և Դավիթը՝ հարվածային գործիքներ։
Ինչ վերաբերում է 12 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանին («VOV 1» բեմական անվամբ), ով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը 8-12 տարեկանների խմբում, «Ռազմիկ և ընկերները» երաժշտական համույթի պրոդյուսեր Միքայել Մարգարյանն ասաց, որ նա արժանի էր երկրորդ տեղին, նրան պակասել է միայն մեկ միավոր:
Հիշեցնենք, որ «Մանկական Նոր ալիք»-2010-ը տեղի է ունեցել Ղրիմի մանկական «Արտեկ» ճամբարում օգոստոսի 20-22-ը:
Մրցույթի կազմկոմիտեն, ընդհանուր առմամբ, ստացել էր 5000 հայտ, բայց եզրափակիչ փուլ անցել էին միայն 15 կատարող 9 երկրից: Մրցույթին մասնակցել է երկու տարքային խումբ` 8-12 և 13-15:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները