Պայթյուն Իրան-Թուրքիա գազատարում
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի Աղրի նահանգի Ալշոքրիաթ շրջանի մոտակայքով անցնող Իրան-Թուրքիա գազատարում պայթյուն է տեղի ունեցել:
Աղրիի նահանգապետ Ալի Յառլի Քայան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առայժմ պայթյունի պատճառները հայտնի չեն. կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 21-ին ևս Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Իրանից Թուրքիա բնական գազի արտահանումը:
Իրանի Իսլամական Հանրապետությունն անցյալ տարի այդ խողովակաշարով մոտ 7 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել Թուրքիա: