Թուրքիայի խոշորագույն բանկիրը նեղացած է Ադրբեջանից
Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկի` «Իշ բանկասի» ղեկավարը ափսոսում է, որ Ադրբեջանում իրենց բանկի մասնաճյուղի բացման հետ կապված խոչընդոտներ են առաջանում: Այս մասին հաղորդում է Ռեգնում-ը:
«Մենք արդեն կանգնած ենք Ադրբեջանի շեմին, բայց չենք կարողանում սկսել մեր աշխատանքը` անհասկանալի պատճառներով: Մենք ցանկություն չունենք ամեն երկրում մասնաճյուղեր հիմնել» ,- հայտարարել է բանկի ղեկավար Էրսին Օնջեն NTV-ի հետ հարցազրույցում:
Աղբյուրի փոխանցմամբ, բանկի ղեկավարը նաև նշել է, որ իրենց բանկը միլիոնավոր դոլարներ է ներդնում այդ երկրում, որտեղ իրենք աշխատում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա