Էրդողանի կուսակիցները պաշտպանվում են ավազե պարկերի հետևում
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) իսլամամետ կուսակցության` Հաքքարի նահանգում գտնվող գրասենյակը օղակված է ավազե պարկերով: Վերջիններս ծառայում են իբրև պաշտպանական ամրություն կուսակցության գրասենյակի համար: Այս մասին տեղեկացնող թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը հայտնում է, որ ավազե պարկերով բարիկադավորված այդ շենքի մոտ ոստիկանական ուժերը շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:
Նշվում է, որ այդ ամենը քուրդ զինյալների հնարավոր հարձակումից պաշտպանվելու նպատակով է արվում: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ քուրդ գրոհայինները հրազենային հարձակում էին իրականացրել այդ գրասենյակի առջև կայանած ոստիկանական ավտոմեքենայի վրա: