Թուրքիան ինտերնետային անվտանգության տեսանկյունից ամենախոցելի պետությունն է
Համացանցային անվտանգության հարցերով փորձագիտական «AVG» ընկերությունը հետազոտություն է անցկացրել` պարզելու, թե որ երկրներն են առավել խոցելի ինտերնետային վիրուսների առաջ: Ըստ ստացված արդյունքների` ծրագրային հարձակումների դեմ ամենից անպաշտպան պետությունը Թուրքիան է:
Հիշյալ ընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի 144 երկրներից 127 մլն համակարգիչներով կատարած հետազոտության հիման վրա հրապարակել է ինտերնետային անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային և առավել անվտանգ երկրների հնգյակները:
Ամենառիսկային երկրներ
1. Թուրքիա
2. Ռուսաստան
3. Հայաստան
4. Ադրբեջան
5. Բանգլադեշ
Ամենաանվտանգ երկրներ
1. Սիերա Լեոնեի Հանրապետությունը (երկիր արևմտյան Աֆրիկայում)
2. Նիգերիա
3. Ճապոնիա
4. Տոգո
5. Նամբիա