Վճռաբեկ դատարանը բավարարել է Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը
Այսօր վճռաբեկ դատարանը լսել է 2007 թ.ի մայիսի 12–ին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը։
Ըստ գործի նյութերի 2008 թվականի մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրեական գործը կարճելու վերաբերյալ, հանցագործության բացակայության պատճառաբանությամբ։
Սույն որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազություն, Կենտրոն և Նոր Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերոհիշյալ դատարանները և գլխավոր դատախազությունը չէին բավարարել հայցը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 27.08.2010թ-ին քննելով Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ քրեական գործը կարճելու մասին որոշումները բեկանել է դրանք և գործը վերադարձրել դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին