Ֆիլիպիններում ոստիկանական հանդերձանքով անծանոթները հարձակվել են ավտոբուսի վրա
Ֆիլիպիանների հարավում ոստիկանական հանդերձանքով անծանոթները կանգնեցրել են մարդատար ավտոբուսը և կրակել չորս մարդու: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով, սպանվել է երկու ոստիկան, վարորդը և տոմսավաճառը:
Այնուհետև հարձակվողները այրել են ավտոբուսն ու թաքնվել:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ օգոստոսի 23-ին Ֆիլիպիններում աշխատանքից ազատված ոստիկանը հարձակվել էր Հոնգկոնգից ժամանած տուրիստական ավտոբուսի վրա` պահաջելով իրեն կրկին աշխատանքի վերցնել: Մոտ 10 ժամ տևած բանակցություններից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցները կրակել էին նրան: Սպանվել էր նաև մի քանի պատանդ: