Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մարդաշատ է, բայց նաև` լուռ
Ժամը 12.00-ին Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մարդաշատ է. նրանք եկել են իրենց վերջին հրաժեշտը տալ թատրոնի և կինոյի անվանի դերասան Վլադիմիր Մսրյանին:
Տաղանդավոր դերասանին եկել էին հրաժեշտ տալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, քաղաքացիներ:
Հրաժեշտի արարողությունը կշարունակվի մինչև 14.00-ն: Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ դերասանը մահացել էր օգոստոսի 24-ին: Նա վերջին շրջանում տառապում էր արյան քաղցկեղից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին