Անկարան որոշել է թուրքական շահերի իրազեկման արշավ սկսել ԱՄՆ-ում
Պաշտոնական Անկարան ԱՄՆ Կոնգրեսում առկա վերջին շրջանի հակաթուրքական մթնոլորտը ցրելու համար վճռել է սկսել ակտիվ իրազեկման արշավ: Այս մասին հայտնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործունեությունը:
Արշավը մեկնարկելու է նոյեմբերին` Կոնգրեսի ընտրություններից հետո: Գործողության այդ ծրագրի նախապատրաստմանն էր միտված օրերս Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակության վաշինգտոնյան հանդիպումները, որոնց ժամանակ իրանական խնդրից ու թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամից բացի քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Նշվում է, սակայն, որ Թուրքիայի ԱԳՆ-ի պատվիրակներին չի հաջողվել հանդիպումներ ունենալ կոնգրեսականների հետ, վերջիններիս` արձակուրդի մեջ գտնվելու պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին