Ադրբեջանում կրկին հասարակական ակտիվիստներ են ձերբակալվել
Նախօրեին, օգոստոսի 27-ին, «Քուր» քաղաքացիական շտաբի մոնիտորինգի խմբի անդամները Սաբիրաբադի շրջանի Ազադկենդ և Գաջիգաբուլի շրջանի Նեյմանլի համայնքում ձերբակալվել են: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալությանը հաղորդել է շտաբի անդամ Օքթայ Գյուլալիևը:
Նրա խոսքերով, մոնիտորինգի խմբի անդամները զբաղված են եղել աղետի հետևանքների գնահատման և փոխհատուցման ցուցակի կազմամբ: Սակայն ոստիկանությունը մոնիտորինգի խմբին արգելել է մտնել աղետի հետևանքով ավերված շրջաններ և համապատասխան աշխատանք իրականացնել:
Նշենք, որ «Քուր» քաղաքացիական շտաբը հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ի խումբ է, որը զբաղվում է աղետի ենթարկված շրջաններում իրականացվող աշխատանքների քաղաքացիական վերահսկողությամբ և մոնիտորինգ իրականացնելու գործողություններով: