Մաշկի բջիջից արդեն ստանում են լյարդի բջիջներ
Բրիտանացի գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում ստեղծել են լյարդի բջիջներ` օգտագործելով մաշկի վերածրագրավորված բջիջները: Այս ձեռքբերումը կարող է հետագայում նպաստել լյարդի հիվանդությունների բուժման համար: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս խուսափել մարդու սաղմնային ցողունային բջիջների օգտագործումից: Մեր կողմից ստեղծված բջիջներն այնքան լավն են, որքան սաղմնային բջիջներով ստեղծվածները»,- ասել է Քեմբրիջի համալսարանի վերականգնողական բժշկության լաբորատորիայի ղեկավար Թամիր Ռաշիդը:
«Դեռ գիտնականներին չէր հաջողվել լաբորատոր պայմաններում զարգացնել լյարդի բջիջներ, ինչը բավականին դժվարացրել է այդ օրգանի հիվանդությունների բուժումը: Այնպես որ, մեր հետազոտություններից ստացված արդյունքները նոր ոլորտ կարող են բացել հետագա ուսումնասիրությունների համար»,- ասել է գիտնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում