Իրանում երկրաշարժի հետևանքով մահացել է 2 մարդ
Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 2 մարդ, իսկ 40-ը` ստացել տարբեր վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» կայքը, հղում անելով իրանական «IRINN» հեռուստաընկերությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դամգհան քաղաքում, որը Թեհրանից 278 կմ հեռավորության վրա է գտնվում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թեհրանի արևելյան շրջաններում:
Ըստ աղբյուրի, Իրանի սեյսմիկ ծառայության պաշտոնական կայքում հայտնվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տուժել են Դամգհան քաղաքից դեպի հարավ գտնվող գյուղերի որոշ հաստատություններ: