Ադրբեջանի նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույց կազմակերպելը խստիվ արգելվում է
Այսօր Ադրբեջանի Բինագադի շրջանի 5 տասնյակից ավելի բնակիչներ հավաքվել էին նախագահի նստավայրի դիմաց՝ բողոքելով իրենց տներից տարհանելու համար:
Սակայն նրանց, հենց նախագահի նստավայրի առաջ ձերբակալելով, ոստիկանները ավտոբուսներով տարել են Բինագադի շրջանի վարչական շենք: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ընդ որում՝ ոստիկանությունը չի թույլատրել, որպեսզի բողոքավորները շփվեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Իշխանությունները, առանց փոխհատուցում, փորձում են վերջիններիս տեղափոխել այլ վայրեր, քանի որ նրանց բնակության վայրում մետրոյի կայարան է կառուցվելու: