Վանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը ցանկանում է թեկուզ կարճ ժամանակով բացել հայ-թուրքական սահմանը
Թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալության տեղեկացմամբ` Վանի նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին հայերի մասնակցությունը դյուրացնելու համար ցանկություն է հայտնել բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի սահմանադուռը:
Քանդաշօղլուի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հիշյալ կրոնական արարողության անցկացման թույլտվությունն էապես նպաստելու է ոչ միայն Վանի, այլև Անատոլիայի (Արևմտահայաստան) տնտեսական և մշակութային զարգացմանը:
Ամիսներ առաջ Հայաստան այցելած Զահիր Քանդաշօղլուն հիշեցրել է նաև, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով իրենց պատվիրակությունը 26 ժամվա ընթացքում Վրաստանի սահմանով է հասել Երևան, մինչդեռ Ալիջանի սահմանով կպահաջնվեր ընդամենը 4 ժամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա