Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Սինգապուրից
Օգոստոսի 29-ին Հայաստանի պատվիրակությունը հայրենիք վերադարձավ Սինգապուրի Օլիմպիական ամառային առաջին խաղերից: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայաստանցի մեդալակիրներին դիմավորեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, սպորտի պետական և հասարակական կառույցների պատասխանատու աշխատակիցներ, մարզաշխարհի մարդիկ, մարզասերներ և լրագրողներ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Հայաստանի 14 մարզիկներ Սինգապուրի խաղերում հանդես եկան 12 մարզաձևում: Նրանցից չորսը մեդալակիր դարձան: Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը (+85 կգ) արժանացավ արծաթե մեդալի: Բրոնզե մեդալներ նվաճեցին երևանցի ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 կգ), հոկտեմբերյանցի ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ) և վանաձորցի ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ):
Մեդալակիրներն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմին և անձամբ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սինգապուրի խաղերի նախապատրաստության ընթացքում հայ մարզիկները ոչ մի խոչընդոտի չհանդիպեցին, և կազմակերպված ուսումնամարզական հավաքները ծառայեցին իրենց նպատակին: Կասկած չկա, որ Սինգապուրի ստուգատեսի որոշ մասնակիցներ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև «Լոնդոն -2012»-ի ամառային օլիմպիական խաղերում:
Ավելացնենք, որ պատանեկան ամառային հաջորդ` երկրորդ խաղերը կանցկացվեն Չինաստանի Նանկին քաղաքում, 2014 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին