Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ Նախիջևանում կատարված մշակութային եղեռնի հարցը ԵԽ ուշադրության կենտրոնում
«Առավոտը» ներկայացրել է հարցազրույց ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով մասնավորաբար անդրադառնալով Հին Ջուղայում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման հարցին` ասել է. «2006-ին իր ընդունած բանաձևով Եվրոպական խորհրդարանը դատապարտել էր Ադրբեջանի իրականացրած մշակութային վանդալիզմը: Դրանից հետո փորձ արվեց ձևավորել դիտորդական առաքելություն` Հին Ջուղա մեկնելու համար, բայց այն տապալվեց Ադրբեջանի իշխանության ջանքերով: Հիմա փորձում ենք Եվրոպական խորհրդարանի մեր համակիր և այս հարցով մտահոգ պատգամավորների, մասնավորապես` Բարթ Սթայսի միջոցով, որն իսկապես հետևողական է այս առումով ու խոստացել է հնարավորն անել` կրկին արծարծել Հին Ջուղա դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը: Այս խնդիրը շատ կարևորում ենք, քանի որ մշակութային վանդալիզմի պատասխանատուներն անպայման պիտի ստանան իրենց արժանի գնահատականը»,- գրում է թերթը:
Թերթը տեղեկացնում է, որ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն`Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ նամակին ի պատասխան տեսակետ է հայտնել, որ մշակութային և կրոնական բազմազանությունը նշանակալի է: Թերթը նաև տեղեկացնում է, որ Նաիրա Զոհրաբյանը եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Բարթ Սթայսին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել «Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ Նախիջևանում կատարված մշակութային եղեռնի հարցը եվրախորհրդարանում բարձրացնելու» համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան