Մարտիրոսյանը Ձինզիրուկի հետ կարող է մենամարտել նոյեմբերի 6-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում WBO-ի վարկածով չեմպիոն Սերգեյ Ձինզիրուկը կոչման պաշտպանության հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 6-ին` մրցակցելով ԱՄՆ-ի 2004 թ. օլիմպիական հավաքականի անդամ Վանես Մարտիրոսյանի հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը: Ձինզիրուկի պրոմոուտեր Գերի Շոուն ներկա պահին փորձում է պայմանավորվել «Showtime» հեռուստաընկերության հետ` կապված այդ մենամարտի հեռարձակման իրավունքի գնման հետ:
«Առայժմ մենք մեկ մարտ ունենք, որը պետք է ցուցադրվի հեռուստատեսությամբ: Դա Մարկես-Լոպես մենամարտն է: Սակայն ես փորձում եմ համոզել «Showtime»-ի ներկայացուցիչ Քեննի Հերշմանին` գնելու ևս մեկ մարտի հեռարձակման իրավունքը,- ասել է Շոուն:- Նա դեմ չէ այդ մարտին, ուղղակի խնդիրը նրանում է, թե արդյոք հեռուստաընկերության բյուջեում անհրաժեշտ գումարներ կա՞ն: Ես գիտեմ, որ Մարտիրոսյանի շահերի պաշտպանը` «Top Rank»-ը, նույնպես համաձայն է, որ այդ մենամարտը կայանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին