Իրանի ԱԳՆ խոսնակ. «Կասպից ծովի իրավական կարգավիճակը կարևոր և զգայուն հարց է»
Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, լրագրողների հետ հանդիպաման ժամանակ, խոսելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ, հայտարարել է, որ դա շատ զգայուն, կարևոր և նուրբ հարց է և այդ ուղղությամբ մերձկասպյան երկրներն անցկացնում են համապատասխան խորհրդակցություններ:
Այդ մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանցի դիվանագետը նշել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան 5 երկրների միջև մոտ 70 տոկոսով համաձայնություն է ձեռք բերվել, իսկ մնացյալի շուրջ ընթանում են բանակցություններ: Ուստի նախագահների և արտգործնախարարների մակարդակով ընթացող բանակցությունները կարող են այդ ուղղությամբ դրական ազդեցություն ունենալ:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ևս անդրադարձել էր Կասպից ծովի խնդրին` նշելով, որ Իրանը կասպյան տարածաշրջանի ապառազմականացման գործում հաստատակամ է և, որ Իրանի սահմանները Կասպից ծովում կատարելապես պաշտպանված են և այդ ուղղությամբ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ են ձեռնարկված: