Կայացել է Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր տեղի է ունեցել նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նշենք, որ Ֆ. Նանսենի 150-ամյակը լրանում է 2011թ-ին:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպման, նրա մարդասիրական գործունեությունը Հայաստանում և Սփյուռքում պատշաճ և լայնորեն ներկայացնելու հետ կապված հարցեր: Նշվել է, որ նորվեգացի գիտնականի անունը սերտորեն առնչվում է հայ ժողովրդի պատմությանը, և հոբելյանական միջոցառումները հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների խորացման, հայ ժողովրդի երախտիքի արտահայտման ևս մեկ հնարավորություն են: Քննարկվել է նաև Նանսենին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հայ ժողովրդի կյանքում էական դերակատարում ունեցած անձանց գործունեության համակարգված ներկայացման հնարավորությունը:
Հանձնաժողովը որոշել է առաջիկայում պետական և շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր: Փոխվարչապետն առաջարկել է հնչեցված կարծիքներն ամփոփել, քննարկել և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել միջոցառումների ծրագրի նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին