Սերգեյ Պալկին. «Մետալուրգը» շատ մեծ դժվարությամբ բաժանվեց Հենրիխ Մխիթարյանից»
Տրանսֆերային պատուհանի փակումից մեկ օր առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգից» 7,5 մլն դոլարով տեղափոխվեց «Շախտյոր» և այդ ակումբի հետ պայմանագիր ստորագրեց 5 տարի ժամկետով: «Հանքափորների» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինի խոսքերով` Մխիթարյանը Լուչեսկուի տեսադաշտում է հայտնվել դեռևս այն ժամանակ, երբ հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Ֆուտբոլիստի նկատմամբ իր հետաքրքրությունը «Շախտյորը», սակայն, դրսևորեց ընդամենը մեկ շաբաթ առաջ:
«Բանակցությունները հեշտ չընթացան,- «Սեգոդնյայի» թղթակցի հետ կիսվել է Պալկինը:- «Մետալուրգում» Հենրիխն առանցքային ֆուտբոլիստ էր, թիմի ավագը: Ակումբի ղեկավարները շատ մեծ դժվարությամբ համակերպվեցին նրանից բաժանվելու մտքի հետ: Վճռորոշ դարձավ հենց ֆուտբոլիստի` «Շախտյորում» հայտնվելու և ուժերը Չեմպիոնների լիգայում փորձելու ցանկությունը: Անշուշտ, դա «Մետալուրգի» համար մեծ կորուստ է, իսկ մեզ համար` մեծ ձեռքբերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին