Ադրբեջանցի պատգամավորին մտահոգում է այն փաստը, որ միջազգային հանրությունն իրենց չի օժանդակում
ԵԱՀԿ Մինսկի խումբը, Եվրախորհուրդն ու մնացած միջազգային կառույցներն անտարբեր են Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Այս մասին, «Նովոստի.ազ» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռաբիյատ Ասլանովան:
Նա նշել է, որ դրա ականատեսն ինքն անձամբ է եղել՝ ներկա գտնվելով մի շարք միջազգային միջոցառումների: Ադրբեջանցի պատգամավորի տեղեկացմամբ՝ միջնորդները Հայաստանին որպես ագրեսոր չեն ընդունում՝ առաջարկելով Ադրբեջանին, խաղաղություն կնքել վերջինիս հետ:
Ասլանովայի խոսքերով, 20 և 21-րդ դարերի ընթացում Ադրբեջանը հույսեր է փայփայել, որ միջազգային հանրությունը կօժանդակի Ադրբեջանին այդ հարցում, սակայն ադրբեջանցիները հույսերը այդպես էլ չեն իրականացվում: