Հայտնի են դարձել Թուրքիա մեկնող երկու հայ հոգևորականների անունները
Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությանը մասնակցելու համար Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից գործուղվելու են երկու հոգևորականներ` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը:
Նրա խոսքով, հայ հոգևորականները մասնակցելու են պատարագի արարողությանը և կարդալու են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ուղերձը:
Հայ հոգևորականների` Թուրքիա մեկնելուն ընդդիմացողների հնչեցրած հայտարարությունների մասին խոսելիս, Տեր-Վահրամն ասաց, որ Մայր Աթոռը հոգևորականներին գործուղելու որոշում է կայացրել և այն չի փոխի: «Յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք», -հավելեց Մայր Աթոռի ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան