Ա. Ասոյան. Հայաստանում Նեղոսի տենդ չկա
2010-ի հուլիսից Ռուսաստանում լաբորատոր կերպով հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածության 226 դեպք: Հիվանդներից 6-ը մահացել են: Ներկայում հիվանդացության ցուցանիշը նվազում է:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն:
Օնիշենկոյի խոսքով, տրոպիկական տենդով ամենից շատ հիվանդացել են Վոլգոգրադի շրջանում: Նա համաճարակի բռնկումը կապել է անսովոր շոգի հետ, որը մոծակների բազմացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծել:
Արևմտյան Նեղոսի տենդը վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է տենդով, մինինգիտով, լորձաթաղանթի ու լիմֆատիկ հանգույցների ախտահարմամբ: Ինֆեկցիան մարդուն փոխանցվում է արնախում միջատների կծելու արդյունքում, մասնավորապես, մոծակների կծոցից: Այս տենդը տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, բռնկումներ են լինում նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում:
Հիվանդության բնական օջախներ են համարվում Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Թուրքմենիան, Տաջիկստանն ու Ռուսաստանի Աստրախանի ու Օմսկի շրջանները:
Այս առիթով Panorama.am-ը զրուցեց հանարապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ, ով նշեց, որ նման հիվանդություն Հայաստանում չկա:
Ավելին` Ասոյանը նկատեց, թե Նեղոսի տենդը հատուկ չէ տարածաշրջանին: «Հայաստանում այս հիվանդությունը երբեք չի գրանցվել, հույս ունենանք, որ չի էլ գրանցվի»,-եզրափակեց գլխավոր ինֆեկցիոնիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան