Ադրբեջանի ՊՆ-ն այլևս անկարող է քողարկել դիվերսիայի հետևանքով սպանված զինծառայողների իրական թիվը
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Նավաթալան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել, ինչի հետևանքով նույն զորամասի զինծառայողներից մեկը՝ Նամիգ Պիրմամեդովը, մահացել է:
Փաստը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը՝ նշելով, որ զինծառայողի մահը վրա է հասել զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով:
Հիշեցնենք, որ երեկ ևս, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ ադրբեջանական զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել, ինչի արդյունքում զինծառայողը ծանր վիրավորվել էր: Տեղեկությունների համաձայն` 19-ամյա Ալյադդին Ալիֆագաօղլու Ջալիլովը, ինքն իրեն կրակելով, ծանր վնասվածք է ստացել: Վերջինիս տեղափոխել են զինվորական հոսպիտալ:
Նշենք, որ օգոստոսի 31-ին, առավոտյան 06.30-ի սահմաներում, ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:
Ադրբեջանական կողմը նշել էր, որ միջադեպի արդյունքում ադրբեջանական կողմը 2 զոհ է տվել, սակայն ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանական կողմից զոհերը 2-ով չեն սահմանափակվում. Ադրբեջանը 7 զոհ և վիրավոր է տվել: Նա ընդգծել էր, որ դրանց մեջ ծանր վիրավորներ են եղել և, ամենայն հավանականությամբ, նրանց ևս չի հաջողվի փրկել:
Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բանակում գրանցված վերոնշյալ երկու դեպքերը սերտորեն կապված են ոչ թե զենքի անփույթ օգտագործման, այլ Չայլուի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործությունների հետ: Ամենայն հավանականությամբ, ՊԲ հրամանատարի մամլո խոսնակի կանխատեսումներն իրականություն են դառնում, իսկ զոհերի թիվը շարունակում է աճել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան