Թուրքերը պարզաբանում են, թե ինչու «Ոսկե Ծիրան»
Թուրքիայում նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ն անցկացվելիք Մալաթիայի կինոփառատոնի ղեկավարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իրենց վշտացրել է այն լուրը, որ Հայաստանում անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարությունը պատրաստվում է վերջիններիս դատի տալ փառատոնի անվանման հեղինակային իրավունքները խախտելու համար:
Այս մասին հայտնում է թուրքական ‘’Habertürk” լրատվական կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Աշխարհի ծիրանի պահանջի 70%ը բավարարում է Մալաթիան, և բավականին նորմալ է, որ փառատոնի շրջանակներում «Ոսկե ծիրան» անվամբ մրցանակ է հանձնվելու: Բացի այդ միջոցառման անունը «Մալաթիայի միջազգային կինոփառատոն» է, իսկ «Ոսկե ծիրանը» կինոփառատոնի ընթացքում տրվելիք մրցանակի անունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները