Դավութօղլուն կարևորել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացումը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության և բարօրության համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանային հակամարտությունները, մասնավորապես հայ-ադրբեջանականը, կարգավորվեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թյումգազեթելեր» (Tumgazeteler) լրատվական կայքը:
Իգդիրում և Աղրում շրջայցեր կատարելու համար Կարս ժամանած Դավութօղլուին օդակայանում դիմավորել են Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան և Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքը: Հանդիպման ընթացքում լրագրողներից մեկը, հիշեցնելով, որ թուրքական ապրանքը Հայաստան է արտահանվում Վրաստանի տարածքով, Դավութօղլուին հարցրել է, թե ի վերջո երբ է բացվելու Թուրքիայի արևելյան սահմանը Հայաստանի հետ: Ի պատասխան Դավութօղլուն հայտնել է, որ տարածաշրջանի բարօրության համար անհրաժեշտ է ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրեբջանական սահմանի բացում:
«Այդ սահմանների բացումը տարածարջանինխաղաղություն և բարօրություն կբերեն: Մենք անցած տարի արձանագրություններ ստորագրելիս հենց այդ հեռանկարով ենք առաջնորդվել և ստորագրել: Ցանկացել ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև բնականոն հարաբերություններ լինեն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Վերջինս նաև նշել է, որ միակողմանի կարգավորման գործընթացները կայուն լինել չեն կարող, եթե նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում հարցում մեկ տարվա ընթացքում ցանկալի արդյունք չի արձանագրվել, այդուամենայնիվ, ըստ Դավութօղլուի ղարաբաղյան բանակցություններում նշանակալի առաջընթաց է եղել: