Ս. Հայրապետյան. ԳԱԱ-ն պետք է լուծարվի
«Ակադեմիան արդեն կերաման է դարձել բոլորի համար, այդ թվում չինովնիկների համար: Ամեն չինովնիկ երազում է` ախ ես էլ դառնայի ակադեմիկոս և ձրի փողեր ստանայի մինչև կյանքիս վերջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սիներիկ Հայրապետյանը:
Նրա համոզմամբ, սովետական կարգերի մատակարարման համար ստեղծված Գիտությունների ազգային ակադեմիան պետք է լուծարվի, փոխարենը նորը հիմնվի:
Ըստ նրա, «կոռուպցիոն օջախը», որը ժառանգվել է խորհրդային տոտալիտար համակարգից, բերել են, տեղայնացրել, սակայն այժմ տոտալիտար վերահսկողությունը չկա:
«Վերջին 5 տարում տեսե՞լ եք, թե ԳԱԱ-ի քանի ակադեմիկոսներ և թղթակից անդամներ են պլենար կամ սովորական զեկուցումով հանդես եկել և Հայաստանը ներկայացրել միջազգային ատյաններում»,-հարց հնչեցրեց նա: