ԱՆ-ն ամփոփել է. մինչ այժմ գրանցվել է օձի խայթոցի 75 դեպք
Օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել փրկել: Այս տվյալներն այսօր ամփոփել է առողջապահության նախարարությունը:
Օձի խայթոցով ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 19, այնուհետև Արմավիրի մարզում` 14 դեպք և Արագածոտնի մարզում` 13 դեպք: Օձի խայթոցի 10 դեպք էլ գրանցվել է Սյունիքի մարզում, որոնցից մեկը մահվան ելք է ունեցել:
Ընդհանրապես, օձի խայթոցի դեպք չի գրանցվել Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:
Վայոց ձորի մարզում օձի խայթոցի ընդամենը 1 դեպք է գրանցվել, իսկ Երևանում` 3: Լոռու, Տավուշի ու Կոտայքի մարզերում գրանցվել է 5-ական դեպք: Կոտայքի մարզում օձի խայթոցից մեկը մահվան ելք է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան