Հայաստանի արտգործնախարարն այցելել է ԵՊՀ

Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն` Գիտելիքների օրն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելում է Երևանի պետական համալսարան: Այս տարի ևս նա այցելեց և ելույթ ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների առջև: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ, ցանկանում եմ շնորհավորել ձեզ ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին կուրսի ուսանողներին` մայր-Բուհի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ, մաղթել ձեզ գիտելիքներով և հաջողություններով լի ուսումնական տարի:

Սեպտեմբերի 1-ին պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեր ավանդական դարձած հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու արտաքին քաղաքական իրադարձություններին, զարգացումներին մեր դիվանագիտության կողմից ձեռնարկվող քայլերին, պատասխանելու ձեր հարցերին:

Մեր նախորդ հանդիպումից հետո բավականին կարևոր զարգացումներ տեղի ունեցան թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, թե՛ եվրոպական ուղղությամբ մեր դիվանագիտության կողմից ձեռնարկվող քայլերի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով:

Անցնող տարին նշանավորվեց հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմամբ, որի գագաթնակետն էր Ռուսաստանի Նախագահ Մեդվեդևի պետական այցը Հայաստան, բանակցությունները Հայաստանի Նախագահ Սարգսյանի հետ, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը:

Այս ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվեցին ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աթենքյան հայտարարությունը, Մեծ Ութնյակի Մուսկոկայում կայացած գագաթաժողովի ընթացքում եռանագահող երկրների նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի հայտարարությունը, ԵԱՀԿ արտգործնախարարների Ալմաթայի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` արտգործնախարարներ Լավրովի, Կուշների և ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի հայտարարությունը: Վերջին հայտարարություններում ամրագրվում է ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ:

Եթե հիշում եք, երկու տարի առաջ այս նույն սրահում, մենք խոսում էինք այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան մադրիդյան առաջարկների հիման վրա` միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի և ուժի սպառնալիք չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության հիման վրա: Այն ժամանակ Ադրբեջանը հերքում էր մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ: Այս վերջին երկու տարվա ընթացքում հենց միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, եռանախագահները մեր դիրքորոշմանը համահունչ բազմաթիվ հայտարարություններ արեցին: Վերջին երկու տարվա ընթացքում բանակցություններ ընթացել են հենց մադրիդյան առաջարկությունների, հենց այդ սկզբունքների հիման վրա: Իսկ Ալմաթայում հայտարարության մեջ եռանախագահ երկրները հայտարարեցին, որ հիմնախնդրի կարգավորման առաջարկված սկզբունքները և դրույթները մշակված են և ներկայացված են որպես մեկ ամբողջություն և չի կարելի առաջնություն տալ մեկ սկզբունքին մյուսի նկատմամբ: Դա էլ է համահունչ մեր դիրքորոշմանը:

Անցած ժամանակահատվածում որակական նոր մակարդակի բարձրացան Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ինչը հատկապես նշանավորվեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երևանյան այցելությամբ:

Մեկնարկեցին Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման մասին բանակցությունները, որոնց արդյունքում էապես նոր հիմքի վրա կդրվի Հայաստանի և ԵՄ միջև համագործակցությունը:

Այս ժամանակահատվածում բավականին կարևոր զարգացումներ եղան հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Ուղիղ մեկ տարի առաջ` ծրագրված ստորագրումից 6 շաբաթ առաջ հրապարակվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դուք որպես միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ` գիտեք, որ միջազգային հարաբերություններում ընդունված չէ, որ համաձայնեցված փաստաթղթերը ստորագրումից առաջ հրապարակվեն, այն էլ վեց շաբաթ առաջ: Մենք հրապարակեցինք, և պարզ դարձավ, որ այն ասեկոսեները, որ տեքստերի մեջ չկա ինչ-որ կապակցվածություն ղարաբաղյան հիմնախնդրի հետ, կամ հարցականի տակ է դրվում Ցեղասպանության ճանաչման կարևորությունը, այդ ամենը չէին համապատասխանում իրականությանը:

Մենք սկսել էինք այս գործընթացը թուրքական կողմի հետ փոխըմբռնմամբ, որ գնում ենք կարգավորման առանց նախապայմանների և այդ փոխըմբռնմամբ էլ համաձայնեցրեցինք և ստորագրեցինք այդ արձանագրությունները:

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ թուրքերը չեն կարող հարգել և կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները: Հայկական կողմը ստիպված էր կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ հնարավոր կլինի առաջ շարժվել միայն այն դեպքում, երբ թուրքական կողմը նորից պատրաստ կլինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը: Մեր քայլերը գործընթացի ամբողջ ընթացքում և արձանագրությունների վավերցման կասեցումից հետո ըմբռնումով էին ընդունվում և վայելում էին միջազգային հանրության լիակատար աջակցությունը: Հայաստանը, հանդես գալով որպես պատասխանատու, վստահելի գործընկեր, ամրապնդեց իր հեղինակությունը միջազգային բեմահարթակում:

Ինչ վերաբերում է այլ երկրների հետ հարաբերություններին, ապա այս ժամանակահատվածում տարբեր մակարդակների բազմաթիվ փոխայցելություններ, բանակցություններ, հանդիպումներ տեղի ունեցան, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միջպետական փաստաթղթեր ստորագրվեցին, որոնք լուրջ հիմք կարող են հանդիսանալ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Երևի հիշում եք, որ անցյալ տարի սեպտեմբերին մենք հայտարարել էինք, որ մենք բացելու ենք ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոց: Եվ այդպես էլ եղավ: Ես ուրախ եմ, որ դպրոցի առաջին ունկնդիրների մեծ մասը հենց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ են: Այսինքն ձեր ֆակուլտետը հենց այն հիմքն է, որ հնարավորություն է տալու համալրել ԱԳՆ շարքերը:
Շուտով մենք կհայտարարենք նոր մրցույթ` 2011 -ի համար: Եվ հուսով եմ, որ շատերը կդիմեն, ինչպես որ եղավ անցյալ տարի: Մեր դիվանագիտական դպրոցի դռները բաց են բոլորի համար, ովքեր օժտված են գիտելիքներով և ցանկություն ունեն ծառայելու Հայրենիքին»,- իր ելույթում ասել է Է. Նալբանդյանը:

Պատասխանելով ուսանողների հարցերին` Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է.

«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի նախաձեռնությունը` բանաձևի ներկայացումը Գլխավոր ասամբլեայում ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա, պետք է քննարկել հաստատված բանակցային ձևաչափերի շրջանակներում: Հենց դա էր պատճառը, որ 2008-ին Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևն աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից և ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանը օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին:

Ի՞նչ ենք մենք նախատեսում, կամ ի՞նչ ենք անում այս բանաձևի կապակցությամբ: Անցյալ մեր հանդիպման ժամանակ ես ասել էի, որ դիվանագիտությունը նման է սառցալեռան, այն մասը, որ երևում է դա շատ փոքր մասն է, մեծ մասը անտեսանելի է, դա հենց այն աշխատանքն է, որի մասին ընդունված չէ մանրամասն հայտարարել: Հակառակ դեպքում ակնկալվող արդյունքները կարող են նվազ լինել:

Այո, մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ քայլեր, եթե ես բերեցի երեք հիմնարար հայտարարություններ, որոնք միջազգային հանրության կարծիքն են, մոտեցումն են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, որոնք ընդունվել են վերջին ժամանակահատվածում, և որոնք են համահունչ են նաև մեր մոտեցումներին: Կարծում ե՞ք այդ դիրքորոշումները օդից են ընկնում: Եթե Ադրբեջանը ոտնահարում է ուժի չկիրառման և ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքը, ապա դրան հակառակ ամբողջ միջազգային հանրությունը կարևորում է այս սկզբունքը` որպես հիմնարար սկզբունք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Դուք կարծում եք, եթե որևէ մեկը պաշտպաներ Ադրբեջանի դիրքորոշումը, այսպես ակնհայտորեն այս սկզբունքը տեղ կգտներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը փաստաթղթերի մե՞ջ: Ոչ:

Սրանք ձեռնարկվող համապատասխան քայլերի արդյունք են, ինչն ակհայտ է: Կարիք չկա հրապարակել դիվանագիտական խոհանոցի բոլոր մանրամասները: Վստահ եղեք, որ հնարավոր քայլերն արվում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, որի միջոցով պետք լուծվի հիմնախնդրի ամենակարևոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ինչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Գիտեք. ռուսերեն մի երգ կա «тихо сам с собою, я веду беседу». Երևի թուրքերը իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որևիցե կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն և արդյո՞ք պատրաստ կլինեն: Ի տարբերություն թուրքական կողմի մեր խոսքը և գործը չեն տարբերվում իրարից»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am
23:06
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
Համասը և Իսրայելը պայմանավորվել են ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ մասին ասել է Կատարի վարչապետը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}