Պատվո շքանշան` Պլատինիին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պարգևատրել է Պատվո շքանշանով: Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից, պարգևատրման մասին հրամանագիրը երկրի նախագահը ստորագրել է նախօրեին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա ՊԼԱՏԻՆԻԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով»,-ասված է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին