Ս. Սարգսյան. Մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ. «Սիրելի´ դպրոցականներ, ուսուցիչնե´ր և ծնողնե´ր,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևավորի: Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին:
Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ»:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան