Ստեփանակերտում վաղը բացվելու է աշխարհում 10-րդ «Բարության խորհրդանիշ» կոթողը
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվելու է «Կարոտ» 3-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է լինելու Արցախի անկախության օրվան: Փառատոնն առաջին անգամ այս տարի անցկացվելու է Հայաստանում և Արցախում: Նկատենք, որ նախկինում երկու անգամ փառատոնն անցկացվել է Մոսկվայում, իսկ փառատոնի նպատակն է Սփյուռքում հայկական մշակույթի պահպանությունն է և դրա ներկայացումն այլ ժողովուրդներին:
Փառատոնի նախագահը տեղեկացրեց, վաղը, սեպտեմբերի 2-ին, տեղի է ունենալու «Բարության խորհրդանիշ» կոթողի բացման արարողությունը: «Բարության խորհրդանիշ» կոթողներ տեղադրվել են աշխարհի 9 երկրներում, իսկ 10-րդն արդեն տեղադրվելու է Ստեփանակերտում:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 3-ին փառատոնը շարունակվելու է արդեն Երևանում, իսկ ահա սեպտեմբերի 4-ին տեղի է ունենալու «Կարոտ» մրցանակաբաշխության արարողությունը մշակույթի այն գործիչներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել հայկական ու համաշխարհային մշակույթի մեջ:
Միայն Ռուսաստանից փառատոնի շրջանակներում Հայաստան ու Արցախ են ժամանելու մշակութային 15 հայտնի գործիչներ, այդ թվում` Ալեքսեյ Պետրենկոն, Էմմանուել Վիտորգանը, Իգոր Կոստոլևսկին և այլք:
Նախատեսվում է, որ այս փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի նաև ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին