Մոսկվայում բացվել է «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը». Հայաստանը մասնակցում է պետական մակարդակով
Այսօր Մոսկվայում բացվել է ամենամյա` թվով 23-րդ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը», որին Հայաստանը, սկսած 1998 թվականից, մասնակցում է պետական մակարդակով: Հայաստանը ներկայացնում է մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը:
Սակայն ավելի մանրամասն տեղեկություն հնարավոր կլինի ստանալ միայն հայկական պատվիրակության վերադարձից հետո:
Ըստ «Ռիա Նովոստիի», ցուցահանդես-տոնավաճառի ամբողջ մակերեսը կազմում է 30 հազար քմ: Ցուցահանդեսին մասնակցում է 56 երկիր, ներկայացված է 1500 հրատարակչություն, որոնք առաջարկում են 200 հազար անուն գիրք:
Ցուցահանդես-վաճառքի շրջանակներում սեպտեմբերի 3-4-ին բացվելու է Թարգմանիչների միջազգային ֆորումը, որին մասնակցելու է 25 երկրից 72 թարգմանիչ: Տեղի է ունենալու նաև «Տարվա գիրք» ամենամյա ազգային մրցույթի պարգևների հանձնման արարողությունը:
Մինչև սեպտեմբերի 5-ը շարունակվող «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ»-ի ընթացքում այլ միջոցառումներ ևս նախատեսված են:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին