Թուրք դեսպան. Միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Երևանի նկատմամբ վստահությունն ավելացնելու ուղղությամբ
Միացյալ Նահանգներում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նամըք Թանը Վաշինգտոնի իր կեցավայրում հրավիրել է մամուլի ասուլիս և խոսել թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ հարցերի մասին:
Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալությունը:
Աղբյուրի համաձայն` Նամըք Թանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Նշելով, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները դեռևս սեղանի վրա են` Թանը հայտարարել է, որ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Երևանի նկատմամբ վստահությունն ավելացնելու ուղղությամբ»,- տեղեկացնում է նշված գործակալությունը: