Ուսումնառության ամեն շրջանում արձանագրած հաջողությունը մեր երկրի կայացման գործում ամուր հիմնաքար է դառնալու
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ, մաղթել աշակերտներին ու ուսանողներին բարձր առաջադիմություն, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ և դասախոսներ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի կողմից շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա առթիվ:
Որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ եղել է գերակա նպատակ: Հայաստանի ապագան ժամանակակից գիտելիքներով հարուստ, բազմակողմանի զարգացած սերունդն է:
Շատ ընտանիքներում նոր ուսումնական տարին առանձնահատուկ շնորհավորանքի առիթ է, քանզի նրանց փոքրերն առաջին անգամ մտնելու են դպրոց, երիտասարդները՝ լսարան։ Ուսումնառության ամեն շրջանում արձանագրած հաջողությունն ու հաղթանակը ոչ միայն նրանց ընտանիքների, այլև մեր երկրի կայացման գործում ամուր հիմնաքար է դառնալու։ Ցանկանում եմ հատկապես ջերմ շնորհավորել դպրոցի ու բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին:
Կրկին շնորհավորելով՝ աշակերտներին և ուսանողներին մաղթում ենք բարձր առաջադիմություն, ուսուցիչներին և դասախոսներին՝ հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում»,-ասված է ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան