«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը շնորհավորում է դպրոցականներին և ուսանողներին նոր ուսումնական տարվա առթիվ
Նոր ուսումնական տարվա նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական նվերը մատուցեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության N21 ռուսական միջնակարգ դպրոցի 2-11 դասարանի աշակերտներին:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ռուսական առաջատար ՎՏԲ24 մանրածախ բանկի հետ համատեղ Ռուսաստանում ձեռք բերեց մասնագիտացված դասագրքեր դպրոցականների և ուսումնական ձեռնարկներ ուսուցիչների համար, ինչպես նաև աշխատանքային տետրեր և աուդիո գրքեր ձայնասկավառակների վրա, որոնք նախատեսված են անգլերեն լեզվի խորը ուսուցման համար, այդ թվում արդի համակարգչային ծրագրերի օգնությամբ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի անունից շնորհավորում եմ Հայաստանի բոլոր դպրոցականներին և ուսանողներին 2010-2011թթ.. նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթում եմ նրանց մեծ հաջողություններ և ուսման մեջ գերազանց ցուցանիշներ, նպատակների իրականացում, խաղաղ երկինք և անհոգ ու երջանիկ մանկություն»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: