Լևոն Արոնյանը չի մասնակցում Ջերմուկում կազմակերպված հավաքին
Սեպտեմբերի 1-ին համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանի շախմատի հավաքականը Ջերմուկում իր եզրափակիչ հավաքն սկսեց Խանտի Մանսիյսկում անցկացվելիք շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայից առաջ: Ավագ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ Ջերմուկում ավելի քան երկու շաբաթ պարապմունքներ կանցկացնեն հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը: Բացակայում է միայն թիմի առաջատար Լևոն Արոնյանը, ով այս օրերին գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքում և մասնակցելու է Մեծ սաղավարտի մրցաշարի կարևորագույն փուլին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ջերմուկում Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Անաստասյանի գլխավորությամբ իրենց հավաքն են անցկացնում նաև մեր ուժեղագույն շախմատիստուհիները: Հիշեցնենք, որ թիմը Խանտի Մանսիյսկ կմեկնի հետևյալ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Անահիտ Խառատյան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան