Դավութօղլու-Մամեդյարով հեռախոսացրույց
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Էմլար Մամեդյարիովի հետ, որի ժամանակ խոսել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի մասին և կարևորել հակամարտության խաղաղ կարգավորումը բանակցությունների ճանապարհով:
Ըստ թուրքական «Հուրհաբեր» (Hurhaber) լրատվական կայքի` այս մասին Դավութօղլուն հայտնել է նախօրեին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցելության ժամանակ: Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել Նախիջևանի ազերի իշխանավորների հետ ու ևս մեկ անգամ հավաստիացրել, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ լուծված չէ հայ-ադրբեջանական հակամարտությունը: