Թուրքիան` 2023 թվականին
Թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում ցուցադրվելու է Թուրքիայի ապագան մինչև 2023 թվականը: Սցենարները բաժանված են ըստ ամերիկյան, իսրայելական, Եվրամիության և թուրքական տարբերակների: Շուտով էկրան բարձրանալիք ֆիլմի սցենարային չորս տարբերակների մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի էլեկտրոնային կայքը:
Ամերիկյան տարբերակ.
Թուրքիան արևելյան և հարավարևելյան հատվածներում մասնատվելու է համապատասխանաբար Հայաստան և Քուրդիստան պետություններով:
Իսրայելական տարբերակ.
Իսրայելը Իրաքի խոստացված տարածքներում մի պետություն է հիմնում: Այդ պետական միավորի մեջ ընդգրկվելու են նաև Դիարբեքիրը արևելյան Անատոլիայի մի մասը:
Եվրամիության տարբերակ.
Ստամբուլն ինքնիշխանություն կունենա:Պոնտոս պետությունից բացի կհիմնվեն նաև Հայաստան և Քուրդիստան պետությունները:
Թուրքական տարբերակ.
2023 թվականին Թուրքիան կհասնի համաշխարհային տիրապետության: